February 25, 2024

Ռուս ալկաշները հաբռգել են Երևանում, տատիկի նվաստացրել, մրգահյութ վաճառողի, ի պատասխան նռան հյութը լցրել են գլխներին․ Տեսանյութեր

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ՀՀ ՆԳՆ-ին, գրել է․

«Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, որտեղ ռուսախոս , ենթադրյալ 2 քաղաքացի շրջում են Երևանում և ծաղրում մի տատիկի (ծաղկավաճառ) և երիտասարդ աղջկան ( բարիստա) և այդ ամենը նկարահանում: Ակնկալում եմ շատ կոշտ արձագանք նման երևույթների և արարքների հանդեպ»:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածած Մարի Դանիելյանն էլ գրել է․ «Էս ռուսի *****ներին չեն տեսնում մեր ոստիկանները։ Իմ էջում, իմ ընկերներիս եմ կոչ անում, ոստիկան , կարմիր բերետ, եթե դուք սրանց չեք գտել ու պատիժ չեք սահմանել, չեմ նայի իմ ընկերներն եք։ Էս ի՞նչ են սարքել իմ Երևանը։ Գտեեեեեեեեեք սրանց ու ***տիր արեք իմ երկրից։ Կարո՞ղ ա գիտեն՝ իրանց բառդակ ռուսաստաննա»։

Լրագրող Գոհար Հայրապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել ու տեսանյութեր է հրապարակել․

Երեկ գիշերը Երևանում խայտառակ դեպք է տեղի ունեցել:
Ոչ ադեկվատ վիճակում գտնվող(հավանաբար թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել ինչպես Սիդորովի այծին (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել՝ ասելով Ռամզան Կադիրովի գերեզմանին դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին…

Մի խոսքով՝ խայտառակ իրենց պահել:

Բոլոր վիդեոները չեմ տեղադրում, որովհետև ամբողջությամբ հայհոյանք են պարունակում և անպարկեշտ պահեր: Ընտրել եմ ամենաանմեղները: Այս ամենը նկարել են հենց իրենք: Չգիտեմ ինչպես է տարածվել, հավանաբար իրենց սոցցանցերում են դրել:

Բնականաբար, նրանց գտել են և այն նռից քամած հյութը, որոնցով խփում էր աղջկան, լրցրել գլխին ու բացատրական աշխատանք տարել:

Չեն ծեծել, չեն բռնաբարել, չեն սպանել: Ասել են՝ գիտենք, որ հիվանդ ես, թմրամոլ: Այդ մասին պատմում է հենց աղջիկը վիդեոյում: Ու խնդրել են ոչինչ չտարածել, զուտ վերաիմաստավորել իր կյանքը:

Մոտավորապես պատկերացնում եք՝ ինչ կանեին իրենց հետ Չեչնիայում, որի գերզմանի ծաղիկները նրանք ոտատակ էին տալիս:

Աղջիկն այդ նռախառն դեմքով վիդեոները նկարել է և ուղարկել ընկերներից մեկին, իսկ նա էլ արդեն տարածել: Հիմա արդեն ոչ ադեկվատ զույգը օդանավակայանում է, փախչում է:

Ողջ խնդիրն այն է, որ նորից պարտվեց պետությունը. այդ մարդկանց ժամ առաջ պետք է գտներ ոստիկանությունը՝ տուգաներ, հրապարակեր նրաց ներողության տեքստը, մի շարք նման դեպքերի համար ընթացակարգեր կիրառեր:
Բարոյական տեսակետից գուցե ճիշտ է, այն ինչ տեղի է ունեցել, բայց իրավական տեսանկյունից՝ ոչ: «Սամասուդը»՝ ինքնադատաստանը տեղ չունի իրավական պետությունում:

Թարմացված. պարզվում է նրանք արդեն ամսից ավել է նման այլանդակություններ են անում ու տեղադրում Տիկտոկում: Պատկերացրեք երկու հայ թմրամոլ գնային Մոսկվա ու նման բաներ անեինք: Քանի րոպեում կհայտնվեին համապատասխան վայրերում: Հետո խալաթով կդատեին, Սկաբեևան եթեր կմտներ, Մարգարիտա Սիմոնյանը ինչեր կգրեր և այլն և այլն…

Verified by MonsterInsights