February 25, 2024

Վերջին 4 տարում Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ

Երեկ Ազգային ժողովում ներկայացված զբոսաշրջության մասին նոր օրենքը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով խոշոր ռեֆորմ է՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու կանոնակարգմանը։

Այս մասին նախարարը գրել էՖեյսբուքի իր էջում:

«Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում խոսեցի այդ կարևոր նախագծի մասին։

Վերջին 4 տարիներին Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ»,- ասված է գրառման մեջ:

Verified by MonsterInsights