February 22, 2024

Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։

Պարեկների մի մասը սահմանազատել է տարածքը, մի մասն էլ հրշեջների հետ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։

Այս պահին աշխատանքները շարունակվում են։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Verified by MonsterInsights