February 22, 2024

Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է գնե՞լ «Զվարթնոց» օդանավակայանը. խոսնակը պարզաբանում է

Գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, թե Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը՝ հայտնել է, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը եւ թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել այն։

«Սա հերթական կեղծիքն ու զրպարտությունն է Սուքիասյան ընտանիքի հասցեին»,- նշել է խոսնակը՝ կոչ անելով հերքել սուտ լուրը, հակառակ դեպքում, ըստ նրա, Սուքիասյանի իրավաբանները կդիմեն դատարան։

Verified by MonsterInsights