February 25, 2024

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում. Թունյան

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված ավտոմոբիլային տրանսպորտի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես օնլայն տաքսիների համար, նշեց, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում:

«Պատճառը չգիտեմ՝ ինչն է, բայց այդտեղ թյուրընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք ենք սահմանում, նման բան չկա: 1 միլիոն դրամ տուրք է սահմանվում միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում, ու նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն»,- ընդգծեց պատգամավորը:

Verified by MonsterInsights