February 24, 2024

Արաս Օզբիլիզի պաշտոնական կայքում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը հայտարարել է իր պաշտոնական կայքի գործարկման մասին:

«Իմ նպատակն է բարեփոխել Հայկական ֆուտբոլը և նպաստել միջազգային ասպարեզում աննախադեպ հաջողություններ գրանցելուն: Հաջողություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր հայի հպարտանալ իր երկրով, մեր ազգային հավաքականով, տեղական մարզակումբներով և տաղանդավոր ֆուտբոլիստներով։

Ֆեդերացիան ղեկավարելը բացառիկ հնարավորություն է ներդնելու իմ փորձը՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման»,- նշված է կայքում։

Verified by MonsterInsights