February 24, 2024

Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարության գործով ստեղծվել է հատուկ միասնական քննչական խումբ. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Լեռնային Ղարաբաղում կալանավորված ԼՂ նախկին ղեկավարների գործերով Ադրբեջանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական հատուկ քննչական խումբ։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա ասել է, որ ներկայումս բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան. «Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-ին ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի երկու նախկին առաջնորդները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

Սեպտեմբերի 27-ին էլ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու:

Verified by MonsterInsights