February 24, 2024

«Մերսեդես»-ում պայթյուն է տեղի ունեցել. 27-ամյա վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

ՀՀ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Հ.-ն է։ Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Նորապատ գյուղի 4-րդ փողոցում, որտեղ ավտոմեքենայում առաջացած գազի արտահոսքի և վարորդի՝ կրակմարիչ վառելու պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Նարեկ Հ.-ն ստացել է «զույգ ձեռնաթաթերի ափային և թիկնային մասերի, պարանոցի և դեմքի շրջանի այրվածքներ»։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի հետևի ապակին կոտրվել է, որոշ հատվածներ՝ վնասվել։

Verified by MonsterInsights