February 25, 2024

Ինչպես են փոխանակվում գերիները. Ցանկ․ Լուսանկարներ

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։

Ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ևս ուղեկցել են Հայաստան-Ադրբեջան սահման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի գերիների:

Ադրբեջանից վերադարձած գերիների անուններն է հրապարակել Նիկոլ Փաշինյանը

1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի

2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր

3. Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի

4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր

5. Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք

6. Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան

7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի

8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան

9. Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր

10. Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի

11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք

12. Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք

13. Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ

14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի

15. Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ

16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր

17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան

18. Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք

19. Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան

20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան

21. Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան

22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ

23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի

24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի

25. Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան

26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ

27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք

28. Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան

29. Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր

30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի

31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ

32. Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի

Ադրբեջանը վերադարձրեց հայ գերիներին. ՑԱՆԿ

Ադրբեջանից Հայաստան վերադարձրած ռազմագերիներից մեկը Ստեփանակերտից է, Արեն Իսանյանն է։ Վերջինս գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20 մարտերի ընթացքում։ 

Օրեր առաջ հրապարկված ցանկում ընտանիքը չի հանդիպել Արենի անունը, թեպետ սպասումը մեծ է եղել։

Քույրը՝ Կարինեն MediaHub-ին ասաց, որ այս պահին իր մորեղբոր տանը անբացատրելի ուրախություն է։

«Լրատվական կայքերում տեսանք, որ գերիներն արդեն Հայաստանում են, նրանց մեջ նաև քեռուս տղան է, Արենը։ Երկու ամիս է սպասում ենք այս լուրին։ Պատկերացնում եմ 3 տարի գերության մեջ գտնվող տղաների ընտանիքների ուրախությունը։ Անունները հրապարակելուց հետո զանգերը չեն դադարում, միմյանց աչքալույս ենք հղում»,- ասաց քույրը` նշելով, որ Արենի 20-ամյակը մի շաբաթ առաջ է լրացել։

Արեն Իսանյանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ 6 հոգով հայտնվել են շրջափակման մեջ։ Նրանցից մեկը եղել է վիրավոր վիճակում։ Արենը որոշել է մնալ վիրավոր ընկերոջ մոտ, մյուսները ճեղքել են շրջափակումն ու փրկվել։ Ընտանիքն Արենին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում է տեսել, երբ ադրբեջանցի զինծառայողները մոտենում են նրան, «օգնություն ցուցաբերում»։

«Այդ կարճ տեսանյութն օգնեց մեզ, որ դադարեցնենք եղբորս որոնումները։ Կարմիր խաչի միջոցով ճշտել ենք լուրի իսկությունը»,- ասաց քույրը։

Բաքուն վերադարձրեց հայ գերիներին, Երևանը՝ ադրբեջանցի հանցագործներին (տեսանյութ, լուսանկար)

Verified by MonsterInsights