February 25, 2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդներ են ազատվել աշխատանքից․ Կոստանյանը մանրամասներ է հայտնել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

«Մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:

Verified by MonsterInsights