February 24, 2024

Երևանում տղամարդը հարաբերություն է ունեցել ռուս կնոջ հետ, հետո հափշտակել նրա մոտ առկա ողջ գումարը, այդ թվում՝ իր վճարած

Դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն կատարել:

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Մարիա Պ.-ն հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, իր մոտ եղած ատրճանակի սպառնալիքի տակ կապել նրան, նրանից հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ավտոմեքենայով դեմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Verified by MonsterInsights