February 24, 2024

Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ. Սարգսյան

Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով 1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը:

Այս մասին գրել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ցավակցություն հայտնելով Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ գործընկեր, ընկեր,Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:

Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ:

Ցավակցություններս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը,- ասված է ցավակցական ուղերձում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը:

Verified by MonsterInsights