February 25, 2024

1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ․ ՊԵԿ-ը հիշեցնում է

ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:

Verified by MonsterInsights