February 25, 2024

Երևանում 65-ամյա վարորդը 02-ով վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում մահացել է. Լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնավսածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները՝ հիվադանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևանում 65-ամյա վարորդը 02-ով վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում մահացել է

Verified by MonsterInsights