February 25, 2024

Հավատում ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են հասնել դրան․ Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումն ու հավատում է, որ երկու երկրների միջև խաղաղությունը շատ հավանական է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ այդ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան», – ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Verified by MonsterInsights