February 25, 2024

ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է

ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է: Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն եւ հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան»:

Verified by MonsterInsights