February 22, 2024

Ռազմագերիները բուժզննումն անցել են հոսպիտալում, այս պահին նրանց ԲԿ-ներ տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

Երեկ Հայաստան վերադարձած 32 հայ ռազմագերիներն անցել են բուժզննում միայն «Մուրացան» հոսպիտալում։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, ինչ-որ անհրաժեշտ է եղել հետազոտություններ իրականացնելու համար, արվել է «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց նա։

Verified by MonsterInsights