February 25, 2024

Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացրել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշել է բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել, ըստ էության, նախաքննության ավարտից հետո։

«Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ, առավել ևս՝ դատական իշխանության շարքերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Verified by MonsterInsights