February 23, 2024

Հոկտեմբերի 26-ից հետո Կրեմլի գոպնիկը* բոյովացել է, փոխվել է ձայնը, ավելի է հիմարացել, բայց մի բան նույնն է մնացել

Երեկ Պուտինը իր ավանդական ուղիղ կապն էր հաստատել ՌԴ քաղաքացիների հետ, որը տեւեց կրկնակի ավելի քիչ, քան իր ագենտ Նիկոլի վերջին ուղիղ կապը, որը Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական գործարքին հավատարմության եւ առաջնորդության երաշխավորություն էր։

Պուտինի ասուլիսը անհաջող կատակների, սպառնալիքների, ատմազկաների, ստերի ու հիմարությունների ավանդական խառնուրդ էր, որն այս անգամ ավելի ընդգծված էր։

Ռուսական համացանցում քննարկումներ կան, որ հոկտեմբերի 26-ից հետո Պուտինը նկատելիորեն փոխվել է․ բոյովացել է, ձայնը փոխվել է, կայտառացել է ու անմիջական շփվում ու գրկախառնվում է թանկագին ռուսաստանցիների հետ, նկատելիորեն հիմարացել է ու հաճախ ասում է բաներ, որից Կրեմլի աշխատակազմը փշաքաղվում է։ Օրինակ, մի անգամ ասել է, որ ինքը նախորդ կյանքում հյուսն է եղել, ծառայել է դեսանտային զորքում եւ այլն։

Մի բան սակայն անփոփոխ է, անկախ ամեն ինչից՝ Հայաստանի ոչնչացման ռուսական պետության ռազմավարությունը։ Օրինակ, ՌԴ ԱԳՆ խոսնակը շաբաթվա մեջ մեկ օր նույնիսկ սթափ է մնում՝ Հայաստանի հանդեպ լուտանքները համակարգված ու հստակ տեղալու համար։

Պուտինը նույնպես, անկախ հիմարացման աստիճանից, այս հարցում զգոն է ու սթափ։ Ասուլիսում նա նախ կրկնեց Նիկոլի ընծայած ռուսական պաշտոնական ավանդական ատմազկան՝ «Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման»։ Ապա հայտարարեց, թե ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը Հայաստանի շահերից չի բխում՝ «Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»։

Շատ ավելի առարկայական էր Պուտինի ասուլիսին զուգահեռ տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որում հստակ ձեւակերպված էր Հայաստանի ոչնչացման հարցում ՌԴ հանձնառությունն ու հաստատակամությունը։

* ) Գոպնիկ․ բնակչության՝ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող, վատ կրթված և բարոյական արժեքներից զուրկ ոչ ֆորմալ շերտի ներկայացուցիչներ, որոնք հաճախ ծագում են դիսֆունկցիոնալ ընտանիքներից և միավորվում են հակամշակույթի հիման վրա՝ կրիմինալ և այլ նման ուղիներով ինքնահաստատվելու

Verified by MonsterInsights