February 25, 2024

5 թվանշանից 4-ը՝ 0. հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր

Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել է «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում), որն ուժի մեջ կմտնի 01.02.2024 թվականին։

Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ըստ այդմ, համարանիշերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից։

Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։

Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի:

Verified by MonsterInsights