February 24, 2024

Գերմանիան առաջին անգամ մշտական հիմունքով զորքեր է տեղակայում իր սահմաններից դուրս. Լուսանկար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Լիտվայում գերմանական բրիգադի մշտական ​​տեղակայման մասին համաձայնագիրը «պատմական» է անվանել՝ ասելով, որ սա առաջին դեպքն է, երբ Գերմանիան մշտական հիմունքով զորքեր է տեղակայում իր սահմաններից դուրս, հայտնում է Reuters-ը։

Բունդեսվերի ստորաբաժանումը պետք է պատրաստ լինի տեղակայման մինչև 2027 թվականը, ասել է Պիստորիուսը՝ հավելելով, որ նպատակը 4800 զինվորական և մոտ 200 խաղաղ բնակիչների մշտական ​​տեղակայումն է՝ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված:

Փորձագետները նշում են, որ Գերմանիան Ուկրաինայում պատերազմի ֆոնին Եվրամիության տնտեսական հեգեմոնից փորձում է վերածվել նաեւ ռազմա-քաղաքական առաջնորդի։ Այդպիսով Գերմանիան փորձում է կանխել Մեծ Բրիտանիայի հովանու տակ Լեհաստան-Ուկրաինա-Մերձբալթյան երկրներ միությամբ «Նոր Եվրամիության» ստեղծումը, դրանում տեսնելով մարտահրավեր։ Այս միության մասին քննարկումները ծավալվեցին 2022-ից։ ԱՄՆ կողմից Ուկրաինայի ռազմական ու ֆինանսական օգնության հնարավոր սահմանափակումների, ինչպես նաեւ Թայվանի բանակի վերազինման ծրագրերի պայմաններում Վաշինգտոնը կարող է Ուկրաինայում իր առաջատար դերը «զիջել» Գերմանիային, ասում են փորձագետները։

Verified by MonsterInsights