February 25, 2024

Ճանապարհը նրա համար էր, որ համալիրը երկրորդ մուտք ունենա, բայց հիմա արդեն «պառկովկա» է դարձել. Ավինյան

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Խոսքը հրդեհային ևս մեկ մուտք ապահովելու մասին է, հիմա տեսել ենք, որ այդ մուտքը, որ ապահովել ենք, այնտեղ ավտոմեքենաներն արդեն շարվել են մի գծով: Ենթադրում եմ, որ ճանապարհը նրա համար էր կառուցվում, որ համալիրը երկրորդ մուտք ունենա ավտոմոբիլային տրանսպորտի համար, բայց հիմա արդեն «պառկովկա» է դարձել: Ոստիկանության համապատասխան ծառայության հետ քննարկեք, հասկանանք՝ հարցը ոնց ենք լուծում, որովհետև այդ նպատակին չպիտի ծառայեր»:

Verified by MonsterInsights