February 25, 2024

Գյումրու սգո սրահներից մեկի մոտ վրաերթի ենթարկված կինը մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա.-ն իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Verified by MonsterInsights