February 25, 2024

Իմ ընկերներն են, ես էլ նույն առօրյայով ապրում եմ. Նարեկ Գրիգորյանը՝ նորատուսցիների ըմբոստանալու մասին

«Այս պահին կանգնած եմ ժողովրդի կողքը, ժողովրդի հարցերով եմ զբաղվում, իրավական գործընթացները իրավանբանները կանեն, մենք էլ մեր մասով կփորձենք օգնել»:

Այս մասին այսօր՝ Նորատուսում լրագորղների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, խոսելով ձկնորսության արգելքով պայմանավորված նորատուսցիների բողոքի ակցիայից:

«Ես շատ լավ գիտեմ իրենք ինչ են ուզում: Լուծումը պատկերացնում ենք, քննարկումներ է գնում այդ մասով, ես ապրում եմ ստեղ ու տեղյակ եմ մարդիկ ինչ են ուզում, ինչը օրինական պահանջ է, օրինական պահանջ է, ինչը ապրելամիջոցի պահանջ է, դա էլ ոորշակիորեն կարելի է հասկանալ: Ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու ու քննարկվել է: Ես ստեղ եմ ապրում, ու էս խնդիրը սկսած ինձանից բոլոր հարթակններում քննարկվելու է»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների հարցին, թե ինչ է ինքն առաջարկում ահամագյուղացիներին վերջինս պատասխանեց. «Էս պահին ոչ մի բան չեմ առաջարկում, բայց ասում եմ քննարկելու ենք բոլոր հարթարկներում և լուծումներ ենք գտնելու, իմ ընկերներեն են, իմ հարազատներն են, իմ համագյուղացիներն են և ես էլ իրենց նման նույն առօրյաով ապրում եմ: Չկա մի Նորատուսցի, որ ձկնորսությամբ զբաղված չլինի, ժամանակին ես էլ եմ զբաղվել: Լավ էր, թե վատ այդ գգնահատականը ես չեմ տա, նախկինում էլ է եղել արգելք, հիմա էլ կա արգելք, պետք չի սա քաղաքականացնել»:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, այսօր ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի շրջանակներում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման են ենթարկվել ավելի քան 30 քաղաքացիներ, որոնց մեծ մասը նորատուսցիներ են:

Verified by MonsterInsights