February 25, 2024

Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում. Կոստանյան

Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,-ասել է փոխնախարարը:
Verified by MonsterInsights