February 25, 2024

Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը։ Ես կանգնած եմ քո կողքին, ի՛մ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,- գրել է կիսապաշտպանը՝ կից հրապարակելով համատեղ լուսանկար:

Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է․ Մխիթարյան

Verified by MonsterInsights