February 22, 2024

«Երևան սիթի» ընկերության Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է․ Լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։50-ի սահմաններում Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում՝ «Գիգանտ» շաուրմայանոցի հարևանությամբ, Mercedes Atego մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արաձանագրել է հետիոտնի մահը։

«Երևան սիթի» ընկերության Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է

Verified by MonsterInsights