February 22, 2024

Սպանություն՝ Սյունիքում․ դանակի բազմաթիվ հարվածներով հոսպիտալացված 69-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի տեղեկություններ է ստացվել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է։

Ոստիկանությանները պարզել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 69-ամյա Կարո Խաչատրյանն է, ով հիվանդանոց  է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Verified by MonsterInsights