February 25, 2024

Ինչպես հայտնի ֆիլմում ա ասում՝ էս ուր եմ ընկել ես ․․․

Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես կխնդրեմ բերել օրինակներ, երբ Հայաստանը բարձր մակարդակով քննադատել է ՌԴ-ին․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ լրագրող Նարեկ Կիրակոսյանին։

Դասական մի օչխար կասեր՝ յա, իրոք ․․․, չէ, հա, ռուսաստան ջան, ոտերդ լավամ ջուրը խմեմ, բա մենք քեզ բան կասենք, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ը էդ դու չես, ախպեր ջան, ջիգյար ջան, էդ Բելառուս Լուկլաշենկոն ա, էդ ․․․ Տեսար, ախպեր ջան, ոնց ասիր, մեծ ախպեր, Ռոբին էլ՝ Քոչարյանին ապաքրեկանացրեցինք ․․․ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ թեկուզ ոչ արդարացնող հիմքով։

Բա, որ ասում էի, վայ մեզ, ելանք, ելանք, հայդե բաբամ, սաղ թամամ ա ․․․ Ինչպես հայտնի ֆիլմում ա ասում՝ էս ուր եմ ընկել ես ․․․

Ես էլ էսօր քյալլա եմ տալիս Տիգրանյան փողոցում կույրերի միավորման շեֆերի հետ, ավտոս փռթփռթում էր, ես էլ ԱԺ նախաամանորյա միջոցառման էի գնում, ասի՝ կանգնացնեմ, տրանսպորտով անփորձանք գնամ։ Մեկ էլ վրա տվեին, էս ով ես էս խի ես ստեղ կանգնել, էս ուր ես գնում, հերիք էր լսեին, որ միամիտս ասեց՝ ԱԺ, մի ժամից կգամ, ինչ ա պատահել ու սկսվեց ես ԱԺ-ի տուուուուուու, ես Նիկոլի տուուուուուու մի ամբողջ փողոցով, մի քանիսով գոռալով։ դրանք հաստատ համոզված եմ, որ էն պուտինը նկարը համբուրում նոր են քնում, հեսա Նոր տարուն էլ պուտինի ելույթից հետո են համարելու, որ 2024 թ․ սկսվել ա, հիմա հավասարվում ենք դրանց, որ մինչև Կոմիտասի պողոտա ժողովրդականացրեցին բազմահարկ հայհոյանքները ․․․

Verified by MonsterInsights