February 23, 2024

Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ հուլիսի 31-ին՝ «Դվին» ռեստորանում ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին, նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքե՞ր են ամենաշռայլները։

Շարունակելով ուսումնասիրել 509 մլն դրամ նվիրատվություն արած 996 հոգուց բաղկացած ցանկը՝ հանգեցինք հետաքրքիր փաստերի։

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետ Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ։ Թեեւ Գրիգորյանը շռայլ է գտնվել իշխանության հանդեպ, սակայն նրա բախտը ստանձնած պաշտոնի հարցում չբերեց։
Հաջորդ նվիրատուն, որը ՔՊ-ին նվիրաբերել է 1 մլն դրամ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար, այժմ Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։

Verified by MonsterInsights