February 24, 2024

Սպանություն՝ Երևանում․ 49-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում․

ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է:

Պարզվել են դեպքի հանգամանքները․ երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տոլստոյ-Արհեստավորների 1-ին փողոցի խաչմերուկի մոտ Կամո Գ.-ն, Երևանի բնակիչներ 17-ամյա Սեյրան Գ.-ն, 16-ամյա Դավիթ Լ.-ն, 49-ամյա Տիգրան Բ.-ն, 37-ամյա Սարգիս Պ.-ն և 30-ամյա Հայկ Խ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Հ.-ն, 22-ամյա Սուրեն Հ.-ի, 20-ամյա Էդմոն Հ.-ի, և 41-ամյա Լամարա Մ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ ու հարվածներ, իսկ էդմոն Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կամո Գ.-ին՝ պատճառելով մահ:

Ոստիկաները հայտնաբերել են թե՛ հայտնաբերել են Տիգրան Բ.-ին, թե՛ Սարգիս Պ-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր՝ էդմոն Հ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն և խուլիգանություն կատարելու դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Verified by MonsterInsights