February 25, 2024

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 28-ին` ժամը 04:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Կ. Հ.)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել`05:50-ին: Այրվել է ավտոմեքենան:

Verified by MonsterInsights