February 25, 2024

Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են Kia Forte-ն, Mercedes-ը, Nissan Rogue-ն ու Chevrolet-ը. վիրավոր կա. Լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շղթայական վթար՝ Երևանում. բախվել են Kia Forte-ն, Mercedes-ը, Nissan Rogue-ն ու Chevrolet-ը. վիրավոր կա

Verified by MonsterInsights