February 25, 2024

Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին:

ԱԺ նախագահի հայտարարությունում մասնավորապես ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Verified by MonsterInsights