February 24, 2024

Սկանդալ Սաուդյան Արաբիայում․ Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպումը չի կայացել

Ֆուտբոլի Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպումը «Գալաթասարայի» ու «Ֆեներբահչեի» միջև հետաձգվել է։

Այս մասին հայտնել է Futbolarena-ն:

Խաղը պետք է կայանար դեկտեմբերի 29-ին`Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։

Հանդիպման կազմակերպիչները թիմերին թույլ չեն տվել խաղադաշտ դուրս գալ Քեմալ Աթաթուրքի պատկերով խաղաշապիկներով։ Սաուդցիները նաև արգելել են ցուցադրել Աթաթուրքի կարգախոսով պաստառ և կատարել Թուրքիայի հիմնը։ Թիմեր չեն ժամանել ստադիոն։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։

Verified by MonsterInsights