February 23, 2024

Ռուսաստանը Կովկասից հեռանալու պատրաստություն է տեսնում․ Լուսանկար

Ռուսաստանը սկսել է աբխազական Օչամչիր նավահանգստում ռազմածովային բազայի կառուցումը։ Այս մասին հայտնում է SOVA կայքը։ Արբանյակային լուսանկարները վկայում են նավահանգստում հողահանման աշխատանքների մեկնարկի մասին:

Եթե ​​դեկտեմբերի 15-ին Օչամչիրի նավահանգստում նավեր չկային, ապա 26-ին հայտնվել է մոտ 50 նավ, լուսանկարում երևում է նաև 10 օրվա ընթացքում հատակի խորության տարբերությունը։

Ինչպես գրում է European Pravda-ն՝ BBC-ին հղումով, Օչամչիրի նավահանգստում Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո իրականացվել են հողահանման և շինարարական աշխատանքներ։ Ներկայում այնտեղ տեղակայված են ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության նավերը, սակայն ընթացիկ աշխատանքներից հետո նավահանգիստը կկարողանա տեղավորել ավելի մեծ նավեր:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը ցանկանում է Վրաստանի օկուպացված տարածքում գտնվող Օչամչիր նավահանգիստը վերածել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերի պահեստային կայանի այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը սկսել են հարվածներ հասցնել ռուսական նավերին Բերդյանսկում, Սևաստոպոլում, Նովոռոսիյսկում և Թեոդոսիայում:

Նշենք, որ Օչամչիրում ռուսական ռազմածովային բազայի կառուցումը կապված է Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալու հետ։ ՌԴ Կրեմլամետ քաղաքական-փորձագիտական շրջանակները, խոսելով Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման խնդրի մասին, հայտարարում են, որ Աբխազիայում եւ Հրվ․ Օսիայում ռուսական ռազմական բազաները «բավարար են Կովկասում Ռուսաստանի ներկայությունը պահպանելու համար»։ Հարավային Կովկասում ռուսապահպան դերը Մոսկվան փոխանցում է թուրքերին։

Verified by MonsterInsights