February 23, 2024

Երևանում «գլխի շրջանում հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա կին

Հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։25-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։

Հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 58 հասցեի բակից։

Նշված վայր ժամանած ոստիկանները, պարեկներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Verified by MonsterInsights