February 25, 2024

Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են Нива-ն ու Opel-ը, որը հետո հայտնվել է մայթին. Լուսանկար

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Թադևոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հարութ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա գլխիվայր շրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։

Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են Нива-ն ու Opel-ը, որը հետո հայտնվել է մայթին

Verified by MonsterInsights