February 24, 2024

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման հարցում․ Լուսանկարներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում։

Այս մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։

«Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի»,- ասված է հաղորդագրության մեջ։

բ1.jpg (221 KB)
բ2.jpg (217 KB)
Verified by MonsterInsights