February 25, 2024

Իրանում Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 103 մարդ, 141-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։

Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնների պատճառով, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։

Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, հայտնում է Mehr-ը։

Նշվում է նաև, որ վիրավորվել է 15 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։

Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը, հայտնում է Mehr-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։

Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։

Նահանգի որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։

Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։

Հինգշաբթի օրը Իրանում սուգ Է հայտարարված։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Verified by MonsterInsights