February 25, 2024

Վրաերթի է ենթարկվել 5-ամյա երեխա. անցած 5 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 2 մարդ զոհվել է

Անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 2 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային հետևյալ պատահարները՝

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 1-ին՝ ժամը 4-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին, ծառին և էլեկտրասյանը: Երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը՝ ժամը 17.20-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցում բախվել են «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 1-ին՝ ժամը 3-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել են «Օպել» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երևանի Բաբաջանյան փողոցում հունվարի 1-ին՝ ժամը 18.00-ին, բախվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 1-ին՝ ժամը 20.10-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը՝ ժամը 15.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի կամրջի մոտ, բախվել են «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտունիի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը հունվարի 1-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 1-ին՝ ժամը 20.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 2-ին՝ ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում հունվարի 2-ին՝ ժամը 20-ի սահմաններում, բախվել «Մերսեդս ՋԻ» և «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենաներ: «Շեվրոլե Վոլտի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 2-ին՝ ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույ օրը՝ ժամը 23.20-ին, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերվ կատարվում են քննություններ:

Verified by MonsterInsights