February 25, 2024

1 զոհ, 3 վիրավոր․ Զոլաքարում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, բախվել են Hyundai Elysion մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ե․-ն իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Ուջան գյուղում Jeep Grand Cherokee-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա մահացել է

Verified by MonsterInsights