February 24, 2024

ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում։ 

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգություններին, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է, որպեսզի թաղամասից դուրս մղի քրիստոնյա հայերին։

«Ինչպես մի քանի առիթով ասել ենք, մենք չենք ցանկանում տեսնել Իսրայելի կառավարության կողմից այնպիսի քայլեր, որոնք կսրեն լարվածությունը», – ասել է Միլլերը։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

Verified by MonsterInsights