February 25, 2024

Կրեմլի կեղտոտ արձագանքը Հայաստանի ու Ուկրաինայի մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը

Կրեմլի խեղկատակը՝ Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է «Ուկրաինայի օրինական պաշտպանության մասին» Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանությանը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե «ինչպես է Փարիզը վերաբերվում ուկրաինական զինված ուժերի գործողություններին, որոնք արգելված կասետային զինամթերքով հարված են հասցրել Բելգորոդում խաղաղ բնակչությանը»։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել էր, թե «Կա ագրեսոր պետություն՝ Ռուսաստանը, որը իրականացնում է ահաբեկչության ռազմավարություն՝ միտումնավոր թիրախավորելով կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, և մի պետություն, որը ենթարկվել է ագրեսիայի՝ Ուկրաինան, որը գործում է լեգիտիմ պաշտպանության իրավիճակում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Մեդվեդեւը հայհոյախառն մեկնաբանություն է տվել ՏԱՍՍ-ին, օգտագործելով փողոցային բառապաշար։

Ֆրանսիայի հայտարարություններին ռուսները սովորաբար նյարդային-խուլիգանական արձագանքներ են տալիս։ Ընդ որում, ռուսներն այդպես են արձագանքում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ հատկապես հայկական խնդիրների վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարություններին, ինչպես նաեւ ՀՀ-ին զենքի մատակարարումներին եւ եվրոպական դիտորդական առաքելության կազմակերպման Փարիզի ջանքերին։

Հայկական խնդիրների պարագային Ֆրանսիայի հայտարարություններին նման կեղտոտ-հիստերիկ արձագանքներ են տալիս ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Բաքուն եւ Անգորան եւ, բնականաբար, հայաստանյան ռոբասերժ «ընդդիմությունը» եւ ռուսանպաստ մեդիա-քաղաքագիտությունը։ Ընդ որում, Մոսկվան, Բաքուն, Անգորան եւ տեղական ռուսանպաստները գտնում են, որ Ֆրանսիան իր գործողություններով վնասում է Հայաստանին։ Նիկոլ-քպ-ն դա չի ասում, սակայն անում է գործով, մերժելով Արցախի եւ առհասարակ հայկական քաղաքական իրավունքների վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Պատճառը մակերեսին է՝ Ֆրանսիայի պահվածքը բարդացնում է Հայաստանի պետականության վերացման ծրագրերի եւ հանցագործությունների լեգիտիմացումը։

Verified by MonsterInsights