February 25, 2024

Պաշտոնից ազատվել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը

Մեկնարկել է ՀՀ կառավարության՝ 2024 թվականի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

Նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռիի մարզպետ Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու հարցը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր մարզում, որտեղ այցելել էր նորակառույց դպրոցներ։ Փաշինյանն այնտեղ գտել էր ու արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու պաշտոնյաների ազատման հարցը։

Verified by MonsterInsights