February 22, 2024

Ծեծկռտուք՝ Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում. ՌԴ քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց

Միջադեպ է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 1991 թվականի ծնված Լոռու մարզի բնակիչը եւ Մոսկվա – Երեւան չվերթի ուղեւորը, որը եղել է ՌԴ քաղաքացի, վիճել են ու ժամանման սրահում կռիվ է սկսվել։

Օդանավակայանի ժամանման սրահում հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է բռունցքներին։

Ծեծկռտուքին միջամտել են իրավապահները ու 1984 թվականին ծնված ՌԴ քաղաքացուն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։

Verified by MonsterInsights