February 25, 2024

Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ. Գրիգորյան

Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- նշել է նա՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։

Գրիգորյանը չի ցանկացել մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։

Verified by MonsterInsights