February 22, 2024

Առաջարկելու եմ մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման դեպքում հանվի նաև 2 բալ․ Թորոսյան

Հանդես եմ գալու առաջարկով որպեսզի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ։

Այս մասին գրել է Արսեն Թորոսյանը. «Հանրայինը ռեպորտաժ է պատրաստել ՀՀ օրենսդրությանը միտումնավոր չենթարկվող մեր որոշ վարորդների համար։

Նաև հայտնում եմ, որ մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով (առանձին կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այլ փոփոխությունների շրջանակներում), որպեսզի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ, ինչն այս պահին նախատեսված չէ։
Առաջարկելու եմ յուրաքանչյուր խախտման համար հանել 2 բալ»։
Verified by MonsterInsights