February 25, 2024

Ճապոնիայում իրար հաջորդած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 100-ի. 211 մարդ անհետ կորած է

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 100-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 94 զոհի և 464 վիրավորի մասին։

Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Եվս 211 մարդու ճակատագիր մնում է անհայտ:Ատոմակայանում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել.

Իշիկավայում 66 հազար տնային տնտեսություն մնացել է առանց ջրի։ Ավելի քան 23,9 հազարը՝ առանց էլեկտրականության են:

Տեղում բացվել է 370 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 32,6 հազարը։ Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ինքնապաշտպանական ուժերի 4600 անդամ։

Հիշեցնենք՝ 2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում ժամը 16։06-ից տեղի են ունեցել մի շարք ուժեղ երկրաշարժեր: Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 7,6 մագնիտուդ է ունեցել:

2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժը Նոտո թերակղզու տարածաշրջանի համար ամենահզորն էր 1885 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել։

Verified by MonsterInsights