February 23, 2024

Մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջվել է․ հղի կնոջը տեղում օգնություն է ցուցաբերել ամուսինը. Լուսանկարներ

Այսօր՝ հունվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Գարիկ Կարապետյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ 1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը ու եթե ժամանակին ճանապարհը սպասարկող ճանշինը կատարեր մաքրման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածը վարորդի կինն է, ով հղի է և նրան տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն։

Volkswagen-ը մերկասառույց ճանապարհի պատճառով կողաշրջվել է. հղի կին է եղել ավտոբուսում

Verified by MonsterInsights